1in.am-ը գրում է.
Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աստանայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր և ստորագրվել են համապատասխան որոշումներ:
Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ իր գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1355585.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



