Gala TV.am-ը գրում է.
Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանն այսօր հանդես է գալու պաշտպանական ճառով: Սակայն վերջինիս պաշտպանները դատական ընթացակարգից և կատարված նախաքննությունից դժգոհում են:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Դ. Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ընդգծեց, որ գործի նախաքննության նման ընթացքը գալիս է այն բանից, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ճնշումների ազդեցության տակ ու հարազատներին հանգստացնելու, համոզելու համար արեց հայտարարություն, թե կրակոցները միտումնավոր են եղել: Իսկ դրանից հետո արդեն պաշտպանության նախարարի ենթակա քննչական ծառայության աշխատակիցները փորձում են ապացուցել նախարարի խոսքերը՝ այդ թվում և դատախազը: «Ամեն ինչ սկսվեց հենց դեպքի երրորդ օրը, երբ պաշտոնատար անձինք գնացին Սևան-Երևան մայրուղին, փորձեցին համոզել, որ հարազատները դին հետ տանեն ու չբերեն Երևան: Հենց այդ ժամանակ հարազատների ճնշման տակ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ կրակոցները միտումնավոր են եղել: Այսինքն դեռևս նախաքննությունը նոր սկսած արդեն իսկ պաշտպանության նախարարը նշում է, որ սա դիտավորություն է»:
Փաստաբանը նշում է, որ դատախազը ոչ ավել, ոչ պակաս խոստումը պահելու համար 18 տարի ազատազրկում նշանակելու մասին է խոսել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



