Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ-ում բժշկական ախտորոշիչ սարք է ստեղծվել, որը թույլ է տալիս առանց արյան անալիզի օպերատիվ կերպով մարդու օրգանիզմում որոշել գլյուկոզայի մակարդակը: Սարքն առաջին հերթին նախատեսված է շաքարային դիաբետով հիվանդների համար: Այն հեշտությամբ կարելի է կիրառել տնային պայմաններում, տեղեկացնում է Medgadget-ը:
Սարքը ստեղծել են Փրովիդենսի Բրաունի համալսարանի գիտնականները: Այն թքի ախտորոշում է անցկացնում և բարձր զգայունություն ունի գլյուկոզայի նկատմամբ: Արդյունքների մասին կարելի է իմանալ ընդամենը 2 րոպեի ընթացքում:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/101323
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել