Tert.am-ը գրում է.
ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած հայեցակարգի` հանրաքվեի ինստիտուտի ընդլայնմանն ու շրջանակների որոշակիացման հարցերի շուրջ այսօր կազմակերպվել էր քննարկում, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, Թևան Պողոսյանը և «Իրավունքի գերակայություն» հ/կ համահիմնադիր Արտակ Զեյնալյանը: Բանախոսները կարծում են, որ այսօր չկա Սահմանադրական փոփոխություններ կատարելու հասարակական պահանջ:
Արտակ Զեյնալյանը ողջունեց հայեցակարգում նշված թեզը, քանի որ այդ դեպքում ժողովուրդը հնարավորություն կունենա սեփական գաղափարի համար հանրաքվե անցկացնել:
Չնայած դրան, նա նշեց, որ թե՛ 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը, թե՛ 2005 թվականի խմբագրված տարբերակը չի ընդունվել ժողովրդի կողմից և չկա ընկալում, որ ժողովրդի կամքով է իրականացվում իշխանությունը:
Նրա համոզմամբ՝ Սահմանադրական փոփոխություններ կատարելուց առաջ նախ վստահություն է պետք ընտրական ինստիտուտների նկատմամբ, իսկ դա անվիճելի է, որ չկա: Արտակ Զեյնալյանը նշեց, որ թեև չկա փոփոխություններ կատարելու հասարակական պահանջարկ, սակայն փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



