Մարմնասեռական և հոգեսեռական շեղումներ.  առաջացման պատճառներն ու կանխարգելման միջոցները պարզաբանում է սեքսապաթոլոգըLife.panorama.am-ը գրում է.

Անհատի մոտ մարմնասեռական և հոգեսեռական շեղումներն ի հայտ են գալիս դեռևս վաղ տարիքում, և եթե դրանք ժամանակին կանխարգելվեն, հնարավոր է՝ շատերը խուսափեն սեռական և վերարտադրողական առողջության խնդիրներից: Life.panorama.am-ը թեմայի շուրջ զրուցել է սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ և պարզել նմանօրինակ խնդիրների առաջացման պատճառներն ու կանխարգելման միջոցները:

-Ինչո՞վ կարող են պայմանավորված լինել անհատի մոտ մարմնասեռական շեղումները:

-Մարմնասեռական շեղումները հիմնականում պայմանավորված են հորմոնալ խնդիրներով և գենետիկական գործոններով: Տղաների շրջանում հորմոնալ խնդիրները արտահայտվում են սեռահասունության տարիքում արական սեռական հորմոնի պակասորդով, որը խոչընդոտում է արտաքին սեռական օրգանների ճիշտ ձևավորմանը ինչպես չափերի, այնպես էլ՝  ֆունկցիոնալ առումով՝ խաթարելով անհատի առողջ սեռական կյանքը:

Աղջիկների շրջանում այդ խնդիրներն արտահայտվում են իգական սեռական հորմոնների և գլխուղեղի՝ ձվարանների գործունեությունը կարգավորող համապատասխան կարգավորիչ հորմոնների համահավասարության խանգարմամբ:

-Ինչպե՞ս կանխարգելել մարմնասեռական շեղումների առաջացումն ու բարդացումը:

-Խնդիրն ավելի հեշտ կլինի կանխարգելել , եթե այն հայտնաբերվի վաղ հասակում՝ 13-16 տարեկանում, որպեսզի պարզ դառնա՝ սեռական հորմոնների խնդիր առկա է, թե՞ ոչ: Լինում են դեպքեր, երբ հասուն տարիքում անհատները դիմում են սեքսոլոգիական կլինիկա և պարզվում է, որ նրանք սեռահասունության կամ մանկական տարիքում ունեցել են սեռական խնդիրներ. այս դեպքում դրանք դժվար է լինում լուծել:    

-Վաղ հասակում մարմնասեռական խնդիրների առաջացման պատճառները որո՞նք են:

-Դրանք շատ են, գոյություն ունեն գենետիկական, ավելորդ քաշով, սննդով, էկոլոգիական միջավայրով պայմանավորված խնդիրներ:

-Պակաս որոշիչ չեն նաև անհատի մոտ առկա  հոգեսեռական խնդիրները. դրանք ի՞նչ դրսևորումներ կարող են ունենալ:

-Կարող են լինել սեռական ինքնագիտակցության խանգարումներ, առհասարակ, այդ  փուլն ավարտվում է մինչև 3-4 տարեկանը, և այդ տարիքից հետո կարող է պարզ դառնալ՝ այս առումով խնդիրներ առկա են, թե ոչ: Երկրորդ փուլը սեռադերային վարքի ձևավորումն է. յուրաքանչյուր դեռահաս պետք է դրսևորի իր սեռին բնորոշ վարքագիծ, իսկ ավելի հասուն տարիքում ձևավորվում է սեռական կողմնորոշումը: Այս փուլերում առաջ եկող խնդիրները հետագայում կարող են առաջ գալ  ամուսնական  կյանքում՝ սեռական կյանքից վախերի, ֆոբիաների միջոցով, ինչպես նաև՝ սեփական մարմնակառուցվածքի նկատմամբ օտարացմամբ, որը մեծապես կաշկանդում է, անգամ՝ արգելափակում առողջ սեռական փոխհարաբերությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել