Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ, ըստ ընթադրությունների, ԱԱԾ աշխատակիցը փորձում է հավաքագրել «Ժառանգություն» կուսակցության անդամներից մեկին: Որքան ես հասկացա, ձայնագրությունը տարածվել է հենց կուսակցականի կողմից, և այդ կապակցությամբ մի բան ասեմ.
Եթե իսկապես ԱԱԾ-ի աշխատակից է կուսակցականի հետ նստածը, ապա նա արդեն լուրջ խնդիր ունի, ու ենթադրում եմ, որ գործից կազատեն նրան. չգիտեմ՝ ամուսնացա՞ծ է, երեխաներ ունի՞, թե չէ, բայց հաստատ արդեն գործազուրկ է: Հարցի մյուս կողմն էլ այն է, որ մեզանից շատերի հետ շատ մակարդակներով մարդիկ են եկել զրուցելու, և այդ զրույցները մեր ՉԷ-երի դեպքում էլ մնում են մեր մեջ, այսինքն՝ ամեն դեպքում գաղտնապահությունը լավ բան է: Չնայած որ այս պահին մարդու հոգեկան վիճակը հասկանալը դժվար է, իսկ մեր ուժային կառույցներն էլ ԼՈՒՐՋ բարեփոխումների կարիք ունեն, չի կարելի սովետական մեթոդներով աշխատել 21-րդ դարում, տղերք ջան:



