Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Պուտինը պատրաստվում է շրջագայության մեկնել Լատինական Ամերիկայի երկրներ: Կուբա կատարելիք այցի նախօրեին ՌԴ իշխանությունը որոշել է դուրս գրել այդ երկրի պարտքի 90 %-ը՝ 31,7 մլրդ 35,2 մլրդ ԱՄՆ դոլարից:

Պարտքի մնացած 10 %-ը կմարվի տասը տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր կես տարին մեկ արվելիք հավասար վճարումներով: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ այդ տասը տոկոսը կրկին ներդրվելու է Կուբայի տնտեսության մեջ: Ռուսաստանը նախատեսում է բեռնափոխադրումների հանգույց ստեղծել Կուբայում:

Հետխորհրդային շրջանում Ռուսաստանը չեղյալ է արել բազմաթիվ երկրների պարտքերը, որոնք նախկինում սերտ հարաբերություններ էին պահպանում ԽՍՀՄ հետ:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա Ռուսաստանը 100 միլիոն դոլար պարտքի դիմաց իրականացրեց Գույք պարտքի դիմաց գործարքը, վերցնելով մի քանի խոշոր գործարաններ, իսկ վերջերս տրամադրած 500 միլիոն դոլար վարկը վերադարձրեց շատ կարճ ժամանակում, Հայաստանի թողարկած եվրաբոնդերից գոյացած գումարից: Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանին չի վճարում բազայի տեղակայման դիմաց. Դա համաշխարհային պրակտիկայում եզակի դեպք է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել