Հարգելի Սեպուհ Ապիկյան, ցավում եմ Ձեր վթարի և կրած տանջանքների համար: Կարծում եմ, յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են դժվարություններ, որոնց պետք է հաղթահարել: Տղամարդը տղամարդ է, երբ իրեն ուժեղ է պահում և չի ընկճվում ոչնչի առջև: Իմաստ չկար նման նամակ գրելու և ներկայացնելու, թե միայն Հայաստանում են նման դեպքերում տուգանում: Լավ կլինի ուսումնասիրես, թե այդ երկրում, ուր որ գնում ես, արդյո՞ք նման դեպքերում չեն տուգանելու, հետո էլի այնպես չստացվի, որ այնտեղ էլ տուգանեն, ու դու նամակ գրես հեռանալու համար` չնայած այնտեղ ոչ ոք չի հրապարակի այդ նամակը և ոչ ոք չի արձագանքի քեզ: Ցավում եմ քեզ համար, որ այդ տարիքում դեռ չես տիրապետում կյանքի կանոններին ու Հայաստանն ես ներկայացնում այն միակ երկիրը, որ ընկած մարդուն խփողները շատանում են: Քեզ այս երկրում սիրել և հարգել են, բայց ոչ ես, ես չեմ ընդունել քո կերպարը այդ «ազգին փչացնող» սերիալներում, և եթե մի քանի տարի կրթվես ու հասկանաս, թե ինքդ քո կերպարով ինչ վնաս ես տվել այս ազգին, ապա շատ հնարավոր է, որ ներողություն խնդրես և անձայն թողնես հեռանաս ու ամբողջ կյանքդ անցկացնես տառապանքների մեջ: Չեմ ցանկանում քեզ վիրավորել, քանի որ «ընկած եզը դանակավորների պակաս չունի» սա միշտ հիշիր, քանի որ բոլոր երկրներում էլ այդպես է, ու «եզի» պակաս չկա ոչ մի երկրում: Մեծ մարդիկ իրենց հետևից լավ անուն և գործեր են թողնում, հայրենիքի հանդեպ սեր ու հարգանք են թողնում………. Էէէէէ…. Չնայած, ում ինչ եմ բացատրում:
Հ.Գ Ես սիրում եմ իմ հայրենիքը և հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացի եմ: