Ի՞նչ ձմերուկ առնել, ինչի՞ հետ չուտել. Խորհուրդ է տալիս սննդաբանըPanorama.am-ը գրում է.

Ձմերուկը հակացուցում չունի: Panorama.am-ի հետ զրույցում ասաց սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը: Նրա խոսքով, ձմերուկից թունավորումներ հաճախ են գրանցվում, ինչը դրա մշակման ընթացքում օգտագործված պարարտանյութերի հետևանք կարող է լինել:

«Ձմերուկը որպես այդպիսին հակացուցում չունի, սակայն կարևոր է այն ուտել սեզոնին: Մինչդեռ Երևանում այն սկսել են ուտել հունիսի սկզբից»,-ասաց մասնագետը:

Հնարավոր ջերմության բարձրացման, փորլուծության դեպքում նա խորհուրդ է տալիս անմիջապես դիմել բժշկի. «Ձմերուկից թունավորումն այն ինֆեկցիան չէ, որից մահանում են»:

Սննդաբանն ասաց, որ ձմերուկ կարող են ուտել թե երեխաները, թե հղիները, թե կերակրող մայրերը, սակայն պետք է հիշել ամենակարևորը. «Գիտե՞ք, եթե դուք վերցնեք ու միանգամից ուտեք երկու ձմերուկ, ապա կարող է լինել փորլուծություն, իսկ եթե ուտեք մեկ-երկու շերտ, ապա ոչինչ էլ չի լինի: Ինչպես ամեն տեղ այստեղ էլ չպետք է կորցնել չափի զգացումը»:

Ինչի՞ հետ չի կարելի ուտել ձմերուկ: Վ. Պետրոսյանը հիշեցնում է, որ զանազան ուտելիքներ խառնել պետք չէ: Ձմերուկն ու գարեջուրն անհամատեղելի են: Հասարակության մեջ ընդունված այս կարծրատիպի հետ մասնագետն այնքան էլ համաձայն չէ.
«Չկա հակացուցում, որ գարեջրի հետ չի կարելի, բայց եթե ալկոհոլը շատ են օգտագործել, խորհուրդ չի տրվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել