vatican-pope-pallium1in.am-ը գրում է.

Վատիկանը պաշտոնապես ճանաչել է 250 կաթոլիկ քահանաներից կազմված ասոցիացիան, ովքեր պնդում են, թե մարդկանց փրկում են սատանաներից: Այս մասին գրում է BBC-ն:

Միջազգային կազմակերպությունը միավորում է 30 երկրների էկզորցիստների:

Նշենք, որ Ֆրանցիսկոս պապը հաճախ է սատանային հիշատակում իր ելույթներում: Անցյալ տարի նրան լուսանկարել են այն պահին, երբ նա ձեռքը դրել էր հաշմանդամի սայլակին գամված տղայի գլխին: Քահանայապետի հպումից նա ընկել է: Էկզորցիստների կարծիքով՝ այդ պահին Հռոմի պապը ցանկացել է հեռացնել չար ոգիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել