«Մայիսի 14-ին ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում էր ունեցել մի քանի տասնյակ խոշոր գործարարների հետ, որի ընթացքում վարչապետը տեղեկացրել էր, որ այսուհետ խաղի կանոնները փոխվում են, գործարարները պետք է ստվերից դուրս գան, հարկեր ավելի շատ վճարեն և այլն:

Մեր տեղեկություններով, արդեն հուլիսի լույս 1-ի գիշերը, մի քանի հարկային-օպերատիվ խմբեր խոշոր գործարարներին պատկանող ձեռնարկություններ են մտել և ստուգումներ սկսել: Ստուգումները առ այսօր շարունակվում են և թափ են հավաքում։ Հենց դրանով պայմանավորված, որ վերջին օրերին խոշոր գործարարների ազդեցության տակ գտնվող բազմաթիվ լրատվամիջոցներ կայքեր աննախադեպ հարձակում են սկսել Հովիկ Աբրահամյանի դեմ՝ հրապարակելով վերջինիս կենսագրության տարբեր մութ էջեր, նրա ունեցվածքը, առանձնատների լուսանկարները և այլն: Հնարավոր է, որ Հայաստանում մեկնարկում է գործարարների և կառավարության միջև պայքարի թեժ փուլ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել