Այսօր հայկական ակումբային ֆուտբոլի հերթական խայտառակության օրն էր. մեր երկու թիմեր խաղում էին Ղազախստանի թիմերի դեմ, և եթե Գյումրիի Շիրակը «ֆուտբոլային» պարտություն կրեց սեփական խաղադաշտում «Շախտյոր»-ից 1:2 հաշվով և պատասխան խաղում շանսեր ունի, ապա Երևանի Փյունիկը դարձյալ սեփական խաղադաշտում «Աստանա»-ին պարտվեց խոշոր՝ 1:4 հաշվով, և միայն հրաշքը կարող է օգնել Փյունիկին՝ պատասխան խաղում: Հիշեցնեմ, որ երկու օր առաջ խայտառակ պարտություն էր կրել Հայաստանի չեմպիոն Բանանցը՝ 1:0 հաշվով պարտվել էր ԳԱՃԱՃ պետություն Անդորրայի չեմպիոնին, որտեղ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ չէին էլ խաղում: Թերևս ավելի լավ է մերոնք միլիոններ չծախսեն ու այս տարի ինքնաթիռի, հյուրանոցի ու սննդի ծախս չանեն ու նախատեսված գումարն ուղղեն Վարդենիսի փոթորկի հետևանքների վերացմանը, քան թե գնան, խայտառակվեն ու գան: Մի տեսակ ամոթ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել