Ladynews.am-ը գրում է.

Հարաբերությունների սկզբնական փուլում սիրահարված զույգին ոչիչ անհրաժեշտ չէ ինտիմ ցանկության առաջացման համար, բացի առանձնանալու հնարավորությունից: Սակայն տարիների հետ ստիպված եք դառնալ ավելի հնարամիտ:

Փորձագետները կազմել են այն մթերքների ցանկը, որոնք կարող են մեծացնել կամ նվազեցնել սեռական ցանկությունը:


Ելակ
Հրաշալի հատապտուղ է լիբիդոն բարձրացնելու համար: Ապահովում է արյան լավ շրջանառություն, ինչը կարևոր է լիարժեք սեքսուալ հարաբերության համար թե կանանց, թե տղամարդկանց համար: Ավելին` ելակում պարունակվում է մեծ քանակությամբ С վիտամին, որը մեծացնում է սպեմատոզոիդների քանակը:

Ալկոհոլ
Թեև մեկ շիշ գինին և մոմերը ռոմանտիկ երեկոյի անքակտելի մասն են, ալկոհոլը վատ է անդրադառնում սեքսի վրա: Սպիրտայինի ավելցուկը նվազեցնում է սեքսուալ ցանկությունը և մարմնի զգացականությունը, ինչպես նաև` երբեմն մարդկանց մղում է սեքսի վտանգավոր դրսևորումների:

Ավոկադո
Е վիտամինով հարուստ հրաշալի խթանիչ է և ապահովում է արյան լավ շրջանառություն, ինչը բարձրացնում է լիբիդոն: Ավոկադոն օգտակար է սրտի համար, իսկ սրտային խնդիրներ ունեցող տղամարդկանց մոտ գրգռվելու հատկությունը նվազում է երկու անգամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել