Հրեաները խելացի չլինեին հայրենիք չէին ստեղծի, հոլոքոստը չէին ապացուցի, ներկայիս ուժն էլ չէին ունենա. ահա մի քանի հրեական ասույթներ (ինձ դուր եկածները)
1. Ադամն առաջին երջանիկն էր, քանի որ զոքանչ չուներ:
2. Աստված կպաշտպանի քեզ վատ կանանցից, իսկ լավերից փրկվիր ինքդ:
3. Մուտք գործեց գինին, դուրս եկավ գաղտնիքը:
4. Հյուրը և ձուկը երեք օրից սկսում են հնանալ:
5. Ծնողները երեխաներին խոսել են սովորեցնում, իսկ երեխաները ծնողներին՝ լռել:
6. Հեռվից բոլոր մարդիկ էլ վատը չեն:
7. Գեղեցիկ լռելն ավելի դժվար է, քան գեղեցիկ խոսելը:
8. Փորձը բառ է, որով մարդիկ անվանում են իրենց սխալները:
9. Սպիտակ մազերը ծերության, այլ ոչ թե՝ իմաստնության նշան են:
10. Վախեցիր առջևիդ այծից, հետևիդ ձիուց և տխմարից՝ բոլոր կողմերից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nick.sargsyan1/posts/665189823567050
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել