1in.am-ը գրում է.
Տիեզերական աղետի (որի հետևանքով Երկրի վրա տեղի է ունեցել կենսաբանական տեսակների բազմազանությունը ծնած էվոլյուցիոն «պայթյունը») մասին տեսության մեջ չբավարարող օղակը, թերևս, հայտնաբերվել է Շվեդիայում, հաղորդում է բրիտանական The Independent–ը։
Ընդունված է համարել, որ Երկրի վրա հզոր տիեզերական փոխազդեցության դեպքերն աղետալի են եղել մեր մոլորակի ֆլորայի ու ֆաունայի համար։ Դասական օրինակ է դինոզավրերի ոչնչացումը, որը տեղի է ունեցել մոտավորապես 66 մլն տարի առաջ։ Սակայն բավական վկայություններ կան, որ գլոբալ միջմոլորակային իրադարձությունները կարողացել են դրականորեն անդրադառնալ կյանքի ձևերի բազմազանության վրա, գրում է պարբերականը։
Համարվում է, որ կենսաբազմազանությունը Երկրի վրա կտրուկ ավելացել է Օրդովիքսի շրջանում (Պոլեոզոյի դարաշրջանի երկրորդ փուլը)՝ մոտավորապես 470 մլն տարի առաջ։ Հատկապես այդ ժամանակ, ինչպես ենթադրվում է, տեղի է ունեցել երկու աստերոիդների (կամ աստերոիդի և գիսաստղի) բախում, ինչն առաջացրել է երկնաքարերի անձրև, որոնք առատորեն «ոռոգել» են Երկիրը։
«Ժամանակի ընթացքում այդ երկնաքարային հոսանքի կտորները հայտնաբերվել են ամբողջ մոլորակում և թվագրվում են հենց այդ ժամանակաշրջանով՝ 470 մլն տարի առաջ։ Մինչև հիմա գինականներին չէր հաջողվել գտնել երկրորդ երկնային մարմնի (որի հետ բախվել է այն մեկը, որը տրոհվել է բազմաթիվ փոքր բեկորների) գոյության որևէ վկայություն»,- գրում է պարբերականը։
Եվ ահա, «բացակայող օղակը» գտնված է։ Մետեորիտի մնացորդ են հայտնաբերել Շվեդիայում երեք տարի առաջ քարհանքի շինարարության ժամանակ։ Այս ամբողջ ընթացքում գիտնականներն ուսումնասիրում էին գտածոն և հանգել են եզրակացության, որ երկնաքարի «տարիքը» նույնն է, իսկ կազմը՝ սկզբունքորեն տարբեր։
«Առայժմ պարզ չէ, թե ինչպես և ինչու է Օրդովիքի շրջանի մետիորիտային հոսքը հանգեցրել կենսաբազմազանության «պայթյունի», թեև ֆանտաստիկային ավելի մոտ տեսությունները ենթադրում են, որ բուն կյանքը մեր մոլորակի վրա «ցանել են» տիեզերական մարմինները»,- գրում է The Independent–ը։
