Panorama.am-ը գրում է.
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկն» ու Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ պարտվեցին համապատասխանաբար ղազախական «Աստանային» ու «Շախտյորին»:
«Փյունիկի» համար հանդիպումը բավական բարդ ստացվեց և երևանյան թիմը զիջեց 1:4 հաշվով` գործնականում զրկվելով հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից: Հյուրերը հանդիպման հաշիվը բացեցին 40-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Տանատ Նուզարբաևը: 66-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Բաուրժան Ջոլչիևը:
2 րոպե անց «Փյունիկի» ֆուտբոլիստ Աղվան Պապիկյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն 70-րդ և 84-րդ րոպեին «Աստանայի» ֆուտբոլիստները ևս 2 գնդակ ուղարկեցին մեր թիմի դարպասը: Աչքի ընկան Ֆոկսի Կոտևոաման և փոխարինման դուրս եկած Աթանաս Կուրդովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ