ArmnewsTV.am-ը գրում է.
Սարդարապատ համայնքի 11-րդ փողոցի 38 տանը հրդեհ էր բռնկվել: Այրվում էր անասնագոմի տանիքում կուտակված խոտի դեզը: Հրդեհի բռնկման պահին տանը ոչ ոք չէր եղել: Հասան Իվոյանը չգիտի հրդեհի բռնկման պատճառը ինչը կարող էր լինել: Հրդեհի մասին ահազանգը Արմավիրի հրշեջ մասի հերթապահությունում ստացվել էր 17:03-ին, դեպքի վայր էր մեկնել 2 մարտական հաշվարկ Արմավիրից, այնուհետև օգնության էր հասել մեկ մարտական հաշվարկ Բաղրամյանի հրշեջ փրկարարական ծառայությունից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:48-ին, հրշեջներին օգնում էին նաև Հասան Իվոյանի հարևանները: Բացի խոտից բռնկվել էր նաև անասնագոմի հարևանությամբ կուտակված չորացած գոմաղբը: Երեկոյան դեմ հրդեհն ամբողջովին մարվել էր:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/news/30672
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



