Էլ ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի և Հայաստանը այլևս չեմ ուզում համարել իմ հայրենիք, ասում է իրեն դերասան հռչակած Սեպուհ Ապիկյանը:
Ճպլ ջան այն, որ 90-ականներին Հայաստանում ապրել ես լավ ես արել, բայց դա չի նշանակում, որ երբ քեզ տուգանում են 200 հազար դրամով, ապա հայրենքիդ լավը չի արդեն վատն է: Ճպլի համար չնեղանաս դերասանական մականունդ եմ օգտագործել, բայց այ, որ հայրենիքը ախոռ չէ, ու երբ կերը քչանում է կամ քեզ վատ են վերաբերվում ուզում ես փոխել ախոռդ:
Թռնել ես ուզում երկրից, թռի, բայց մի վատաբանի Հայաստանին, որովհետև դու նրա արժանի զավակը չես, որ մի տուգանքի համար ուրանում ես հայրենիքդ: Իսկ դժգոհելուցդ առաջ քեզ հարց տվել ես, ի՞նչ ես արել հայրենիքիդ համար:Ավելի լավ Հայաստան ունենալու համար, բացի տափակ դերեր խաղալուց ու հիմա արդեն բողոքում ես: Ինչու՞ երբ մոտոցիպլետով ճռռցնում էիր Երևանի փողոցներով ավելի լավ Հայաստան էր: