Հայտնի Forbes պարբերականը ներկայացրել է 100 ամենաազդեցիկ աստղերի ցանկը: Ցուցակում տեղ են գտել նաև համաշխարհային սպորտի աստղերը: Տասնյակում հայտնվել են սպորտի միայն երկու ներկայացուցիչ: Բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը 2-րդ հորիզոնականում է, ով զիջել է միայն երգչուհի Բեյոնսեին: Իսկ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Ցուցակի մեջ կան նաև ֆուտբոլիստներ և թենիսիստներ: Ֆուտբոլիստներից առաջինը՝ Քրիշտիանու Ռոնալդուն է, ով գրավել է 30-րդ հորիզոնականը: Թենիսիստներից Ռոջեր Ֆեդերերը հանգրվանել է 14-րդ հորիզոնականը: Ոսկե գնդակի քառակի դափնեկիրը՝ Լեո Մեսսին, այս անգամ 45-րդն է: Ձեզ ենք ներկայացնում 2014թ-ի ամենաազդեցիկ աստղերի ցուցակի այն հորիզոնականները, որոնք տեղ են զբաղեցրել համաշխարհային սպորտի ներկայացուցիչները: 2. Լեբրոյն Ջեյմս (Բասկետբոլ)
1in.am-ը գրում է.
7.Ֆլոյդ Մեյվեզեր (Բռնցքամարտ)
15.Քոբի Բրայանթ (Բասկետբոլ)
16. Ռոջեր Ֆեդերեր (Թենիս)
21. Թայֆեր Վուդս (Գոլֆ)
24.Ռաֆայել Նադալ (Թենիս)
30. Քրիշտիանու Ռոնալդու (Ֆուտբոլ)
33.Քևին Դուրանտ (Բասկետբոլ)
39. Պեյտոն Մեննինգ (Ամերիկյան ֆուտբոլ)
43.Նովակ Ջոկովիչ (Թենիս)
44. Ֆիլ Միկելսոն (Գոլֆ)
45. Լիոնել Մեսսի (Ֆուտբոլ)
55. Դուեյն Ուեյդ (Բասկետբոլ)
63. Մարիա Շարապովա (Թենիս)
69. Սերենա ՈԻիլյամս (Թենիս)
85. Լի Նա (Թենիս)