Aroxj.am-ը գրում է.
Շատերի համար հանգստի ամենաարդյունավետ տեսակը լողափին հանգստանալն է: Բայց շատ հաճախ այն կարող է առողջության համար լինել վտանգավոր:
Արևի ճառագայթները, տաք ավազն ու ջուրը իրականում կարող են դառնալ մի շարք խնդիրների պատճառ, եթե դրանցից, այսպես ասած, ճիշտ չօգտվեք:Aroxj.am-ը ներկայացնում է այդ 5 վտանգները և դրանցից խուսափելու միջոցները:
Վտանգ 1 — թաց լողազգեստ
Հաճելի է նստել ստվերում և հիանալ ծովի տեսարանով: Միայն թե չարժե այդ ընթացքում լինել թաց լողազգեստով: Հիմնականում կականց մոտ նոր կլիման և այդ վտանգավոր խոնավությունը կարող են դառնալ հաճախամիզության պատճառ: Կարևոր է հիշել, որ խոնավ կլիմայական գոտիներում լողազգեստը կարող է շատ ուշ չորանալ: Որպեսզի զերծ մնաք այդ ամենից, ձեզ հետ ունեցեք երկրորդ լողազգեստ կամ չոր ներքնաշորեր:
Կանխարգելիչ միջոցներ
Օգտակար է հանգստի ընթացքում հաճախ խմել հանքային ջուր: Եթե հակված եք հաճախամիզության, ապա հանգստի մեկնելուց 5-10 օր առաջ խմեք թեյեր:
Վտանգ 2 – ծովային սողուններ
Մորայները նման են մեծ օձերի, սակայն չեն խայթում: Նրանց ատամները թույն են պարունակում, սակայն դրանք կարողանում են թեքել դեպի ներս:
Հյուրանոցների տարածքում դժվար թե հանդիպեք ակուլաների, չնայած եթե անգամ լինեն, կլինեն ոչ այնքան մեծ չափերի և ոչ այնքան ագրեսիվ: Դրանք հիմնականում հայտնվում են գիշերը:
Ավելի վտանգավոր են փոքր սողունները, որոնք սիրում են ցերեկային ժամերին լինել տաք քարերի, ավազների մոտ: Նրանց պոչից արձակած հարվածը հիվանդությունների պատճառ կարող է դառնալ. հիմնականում թունավոր փուշ են արձակում: Կարևորը այդ սողուններին չվախեցնելն է:
Կանխարգելիչ միջոցներ
Ցանկալի է լողալ այն հատվածներում, որտեղ շատերի կարծիքով ավելի անվտանգ է: Լողացեք ջրային ակնոցներով: Դրանք թույլ են տալիս ավելի շուտ նկատել այդ զզվելի արարածներին: Ձեռք մի տվեք ոչ մի կենդանու, որքան էլ դրանք ձեզ անվտանգ թվան: Ձեզ հետ ունեցեք հակաթույներին փոխաինող դեղամիջոցներ: Դրանք կօգնեն ազատվել ուռածությունից և ցավից, եթե խայթոցն անխուսափելի է եղել:
Վտանգ 3 - անհայտ սնունդ
Տաք եղանակին ցանկալի է որակյալ և անվտանգ սնունդ ընդունել: Գնեք դրանք սրճարաններից կամ ռեստորաններից: Սև ծովի ափին չեք կարող խուսափել ամեն քայլափոխին եգիպտացորեն, փախլավա և մսային ուտեստներ վաճառողներից:
Հիմնականում դրանք վտանգավոր չեն, բայց եղեք ուշադիր քանի որ այդ սնունդը կարող է արդեն մի քանի ժամ արևի տակ է եղել կամ պատրաստվել վատ սանիտարական պայմաններում:
Կանխարգելիչ միջոցներ
Եթե դրսում կամ ռեստորանում սնվելուց հետո ունենաք ստամոքսի ցավեր, ապա պետք է գոնե մի քանի օր ուտեք խաշած մթերքներ՝ հրաժարվելով աղի, կծու և ապխտած ուտելիքներից: Ցանկալի է մի որոշ ժամանակ սահմանափակել մայոնեզով պատրաստված աղցանների օգտագործումը: Ունեցեք ձեզ հետ խմելու ածուխ և մի քանի տեսակի հակաբիոտիկներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ