
Արդի տնտեսական համակարգն այնպիսին է, որ ստիպում է մարդկանց անդադար աշխատել: Ժամանակակից ստրուկները ստիպված են աշխատել մինչև կյանքի վերջ, որովհետև 1 ամսում նրանց վաստակած գումարը, որպես կանոն, բավականեցնում է, որ 1 ամիս վճարի կոմունալ վճարումները, մեկ ամիս սնվի ու մեկ ամիս տրանսպորտից օգտվի: Ուստի եթե ժամանակակից ստրուկը չի ուզում սովամահ լինել, ապա պետք է աշխատի մինչև կյանքի վերջ: Կենսաթոշակները ևս մեծ ֆիկցիա են, որովհետև ստրուկ-թոշակառուի թոշակը անգամ չի բավականեցնում վերոնշյալ ծախսերը հոգալու համար, իսկ լավագույն դեպքում, միայն այդ ծախսերը հոգալուն էլ բավարարեցնում է:
Ստրուկներին աշխատանքի մղող մյուս արհեստական մեխանիզմն արհեստական պահանջարկ ստեղծելն է՝ իբր անհրաժեշտ ապրանքների համար, որոնք իրականում ամենևին էլ անհրաժեշտ չեն: Գործի են դրվում հեռուստատեսային գովազդը, փիարը, խանութում ապրանքների դասավորման կոնկրետ ձևերը և այլն: Ժամանակակից ստրուկը ներքաշված է անվերջանալի մրցավազքի մեջ՝ «նորությունների» հետևից, ուստի ստիպված է նաև անդադար աշխատել՝ այդ մրցավազքում մյուսներից հետ չմնալու համար:
Երրորդ թաքնված մեխանիզմը ժամանակակից ստրուկներ կերտելու հարցում այն է, որ նրանց ստիպում են ներգրավվել վարկային համակարգի մեջ, որում ստրուկները ավելի ու ավելի խորն են սուզվում՝ գրավների ու տոկոսների պատճառով: Օրըստօրե ստրուկի պարտքը ավելի է մեծանում, որովհետև ստրուկը մի պարտքը փակելու համար ստիպված է այլ վարկ վերցնել և այսպես շարունակ՝ գոյացնում է վարկային բուրգ: Իսկ Դամոկլեսյան սրի պես գլխիդ վերևը կախված վարկերը լավ խթան են՝ չնչին վաստակով աշխատանքին էլ համաձայնելու համար:
4-րդ մեխանիզմը, որով ժամանակակից ստրուկներին ստիպում են աշխատել ծպտված ստրկատերերի համար, հանդիսանում է պետության մասին միֆը: Ժամանակակից ստրուկը համարում է, որ աշխատում է պետության համար, սակայն անգամ, երբ ստրուկը պետական հիմնարկությունում է աշխատում, միևնույնն է, նա աշխատում է պսևդոպետության համար, որովհետև նրա վաստակած փողերը հայտնվում են ծպտված ստրկատերերի գրպանում:
Պետություն հասկացությունը կիրառվում է ուղեղները մթագնելու համար և այնպիսի հարցերին պատասխանելու համար, ինչպիսին են, օրինակ, հետևյալ տրամաբանական հարցերը. ինչո՞ւ է մարդկանց բացարձակ մեծամասնությունը տքնաջան աշխատում ողջ կյանքում, բայց այդպես էլ աղքատ է մնում, ինչո՞ւ ստրուկները իրենց մասնաբաժինը չունեն ընդհանուր եկամուտից, ո՞ւմ գրպանններն են գնում այն գումարները, որոնք վերցնում են ստրուկներից՝ հարկերի ու տուրքերի տեսքով:
5-րդ մեխանիզմը գնաճների ու արհեստականորեն կազմակերպվող դեֆոլտների կիրառությունն է, ինչը թույլ չի տալիս քաղաքացիներին տնտեսապես զարգանալ և, ամեն անգամ բազմաթիվ ստրուկներ սննկանալով, ամեն ինչ սկսում են նորից: Գնաճը՝ աշխատավարձերի աճի բացակայության պայմաններում, ոչ այլ ինչ է, քան հերթական տուրքի գանձում, որի միջոցով ժամանակակից ստրուկը ավելի ու ավելի աղքատանում:
Հաջորդ մեխանիզմը, որով ստիպում են ստրուկներին գրեթե անվճար աշխատել, այլ քաղաքում կամ երկրում անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությունից զրկելն է: Այս մեթոդի կիրառությամբ մարդկանց ներգրավում են քաղաք գոյացնող ձեռնարկություններում աշխատանքի, որտեղ նրանց կաբալային պայմանների մեջ են դնում ու մեծ հաշվով այլընտրանք չեն թողնում:
Ստրկացման 7-րդ մեխանիզմը ստրուկի կատարած աշխատանքի և արտադրած բարիքի իրական արժեքը թաքցնելու մեջ է: Մյուս ձեռքով էլ ծպտված ստրկատերը թաքուն շորթում է անգամ այն գործերը, որոնք վճարում է իր ստրուկներին՝ օգտվելով այն հանգամանքից, որ նրանք իրազեկ չեն, ու թույլ վերահսկողություն է իրականացնում:
Ու վերջապես, 8-րդ և վերջին մեխանիզմը այն է, որ ստրկատերերը ամեն գնով թաքցնում են այն ռեսուրսների թալանի ու յուրացման իրական չափսերը, որոնք կուտակվել են հենց այդ ստրուկների, իրանց ստրուկ հայրերի, ստրուկ պապերի ու ապուպարերի դարավոր աշխատանքի շնորհիվ, որպեսզի ժամանակակից ստրուկների մտքով հանկարծ չանցնի իրենց հասանելիք փայաբաժինը կամ այդ հսկայական կապիտալների արդարացի բաշխումը ուզենալ ստրկատերերից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



