Emedia.am-ը գրում է.
ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի կոմիսարիատին անհրաժեշտ է 3 մլրդ 74 մլն դոլար հավաքել սիրիացի փախստականների խնդիրը լուծելու և ամբողջ տարածաշրջանի հնարավոր ապակայունացումը կանխելու համար: Այդ մասին հուլիսի 3-ին հաղորդվում է ՄԱԿ-ի փախստականների գծով գործակալության պաշտոնական կայքում:
ՄԱԿ-ի փախստականների գործերի կոմիսարիատը սիրիական ճգնաժամի կապակցությամբ պատասխան գործողությունների իր տարածաշրջանային ծրագրում, որը հուլիսի 4-ին պաշտոնապես ներկայացվելու Է Ժնևում, կոչ Է արել ներդրողներին՝ ֆինանսավորել այնպիսի երկրներում փախստականների պաշտպանության ու աջակցման ծրագիրը, ինչպիսիք են Լիբանանը, Հորդանանը, Թուրքան, Իրաքը եւ Եգիպտոսը: Ներկա պահին ընդամենը հավաքվել 1 մլրդ 1 մլն դոլար: Այդ գումարը կբավականացնի միայն փախստականների հիմնական կարիքները հոգալու համար, ասված Է ծրագրում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ