Neymar1in.am-ը գրում է.

Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարն իր բարեկամների ու ընկերների համար «Մունդիալ-2014»-ի տոմսեր գնելու նպատակով ծախսել է 170.000 դոլար:

Բրազիլիայի հավաքականի յուրաքանչյուր խաղացող ստացել է 15 տոմս, բայց դա բավական չէր Նեյմարին: Նշվում է, որ նա ձեռք է բերել խմբային փուլում Բրազիլիայի ընտրանու մասնակցությամբ հանդիպումների տոմսեր, ինչպես նաև փլեյ օֆֆի բոլոր փուլերի՝ այդ թվում և եզրափակչի տոմսեր: Ֆուտբոլիստը հոր համար ձեռք է բերել պատվավոր հյուրերի համար նախատեսված օթյակի տոմս:

Նա տոմսեր է գնել նաև ընկերուհու՝ Բրունա Մարկեզինիի հարազատների համար: Հիշեցնենք, որ Նեյմարն ընթացիկ Մունդիալի 4 խաղերում նույնքան գոլ է խփել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել