ArmnewsTV.am-ը գրում է.
Սունա եւ Սալիհ Գյումուշթեքիների խնամակալությունը երկարատև քննարկումներից հետո վստահվեց մոր կողմի ազգականներին: Այս ընտանիքի պատմությունը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ երեխաների մորը` Մայա Բաքոյանին, Թուրքիայիում սպանեց ամուսնու եղբայրը: Այս տարի մարտին Գյումրիում սպանվեց Սունայի եւ Սալիհի հայրը: Սպանության մեղադրանքով կալանավորվեց նրանց եղբայրը` Մաքսիմը: Ծնողազուրկ փոքրիկները սկզբում մորաքրոջ հետ էին ապրում, հետո տեղափոխեցին Գյումրիի Թռչունյան խնամքի կենտրոն: Գյումրիում ապրող մորաքույրը և Թուրքայի բնակիչ հորեղբայրը ամիսներ շարունակ պայքարում էին խնամակալության համար:
Թեմուր Ուսոյանը երեխաների մորաքրոջ որդին է: Թբիլիսում է բնակվում: Երեխաներին էլ է տանելու Վրաստան, բայց պարտավոր է երեք ամիսը մեկ անգամ երեխաների առօրյան ներկայացնող լուսանկարներ, նրանց առողջական վիճակը փաստող տեղեկանքներ ուղարկել խնամակալության հանձնաժողովի պատասխանատուին: Թեմուրը վստահեցրեց` կմեծացնի իր զավակների նման:
Քույր եւ եղբայր Գյումուշթեքիններն ուրախ էին, որ ապրելու են մորաքրոջ տղայի ընտանիքում: Երեխաներն ասում էին, որ նրանց տանը շատ են եղել: Թբիլիսում նրանց նաև մորաքույրներն են սպասում:
Սունան եւ Սալիհը մի քանի օրից կմեկնեն Թբիլիսի, իսկ Գյումրի բնակարանի դուռը կփակվի մինչև երեխաների չափահաս դառնալը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



