Ստեփանակերտի օդնավակայանի գործարկումը դարձավ հայոց հարցը։ Մարդ բան չի հասկանում, թեկուզ մենակ էն պատճառով, որ ԼՂՀ ինչքան պատկան մարմին կա իրարամերժ հայտարարություններ է անում էս թեմայով։ Վերջին հակասությունը առաջացել է ԼՂՀ քաղ. ավիացիայի վարչության պետի ու ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունները։ Միակ անհերքելի փաստը, որ այսօր ունենք, կայանում է նրանում, որ Երևան-Ստեփանակերտ չվերթը իրականցնող ինքնաթիռը արդեն Երևանում է, բայց մի պաշտոնյան ասում է, որ պետք է սպասարկող ընկերությունների հետ պայմանագրեր կնքվեն՝ նոր թռիչքներ սկսվեն, իսկ փորձնական թռիչքների կարիք չկա, արդեն ամեն ինչ ստուգված է, իսկ մյուս պաշտոնյան ասում է, որ չվերթները չեն սկսվում, որովհետև ինքնաթիռը հիմա տեխնիկական փորձարկումներ է անցնում, հենց ավարտվեն դրանք, կկայանա առաջին թռիչքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել