10 глупейших ошибок, которые совершают людиԲոլոր մարդիկ էլ երբեմն-երբեմն սխալվում են, բայց որոշ սխալներ մենք կրկնում ենք նորից ու նորից: Դրանք այն սխալներն են, որոնք վերաբերում են ոչ թե կայացվող որոշումների բուն էությանը, այլ դրանց ընդունման ձևին և մեր կյանքի հանգամանքների վերաբերյալ մտորելիս: Այս սխալները բերում են իրավիճակի, այլ մարդկանց ու մեր սեփական վարքի սխալ ընկալման և առաջացնում են բազում բացասական էմոցիաներ: Ահա դրանցից մի քանիսը:

1. Հավի ճտի սինդրոմ

Կա մանկական մի հեքիաթ, որտեղ հավի ճուտիկի վրա ծառից կաղին է ընկնում, և նրան թվում է, որ երկնակամարը փուլ եկավ իր գլխին: Նույն կերպով մարդիկ էլ երբեմն գալիս են իրապես կատաստրոֆիկ եզրահանգումների՝ առանց նեղություն քաշելու սառը գլխով ու ավելի խորը մտածելու: Վախը մարդուն կարող է կաթվածահար անել թե ֆիզիկապես, թե մտավոր առումով:

2. Մտքեր կարդալ

Ամենից խնամքով պահպանվող պատրանքներից մեկը այն է, որ մեզանից շատերը վստահ են, որ կարող են կարդալ այլոց մտքերը, և որ ուրիշներն էլ կարող են հասկանալ, թե ինչ է կատարվում մեր հոգու խորքում: «Ես ոչինչ չեմ ասի նրան, նա պետք է ինքը գլխի ընկնի», -խիստ տարածված մի դիրքորոշում, որն անխուսափելիորեն բերում է խորը հիասթափության, երբ ի վերջո պարզվում է, որ այդ մարդը ոչ միայն չգիտեր, թե ինչ պետք է աներ, այլև չէր էլ պատկերացնում, որ դուք նրանից ինչ-որ կոնկրետ բան եք ակնկալում:

3. Ամեն ինչ ձեզ վրա վերցնել

Շատերը պատրաստ են անձնական պատասխանատվություն կրել շուրջբոլորը կատարվող ամեն ինչի համար: Նրանք պատասխանատվություն են զգում ինչ-որ մեկի վատ տրամադրության, վատ եղանակի, և աշխարհի մյուս ծայրում եղած երկրաշարժի համար: Բնականաբար, զայրույթն ու դառնությունը նման մարդկանց մշտական ուղեկիցներն են:

4. Սեփական ուժերի գերագնահատում

Կան մարդիկ, ովքեր սրբորեն հավատում են, որ եթե իրենք ինչ-որ մի ոլորտում ինչ-որ քիչ թե շատ լուրջ հաջողություն են գրանցել, ապա դա երաշխավորում է, որ նրանք հաջողություն կգրանցեն այլ ոլորտներում ևս, ու դա կանեն առանց այն ջանքերի, որոնք պահանջվել են իրենց առաջին անգամ:

5. Հավատ՝ քննադատների հանդեպ

Սա նախորդ սխալի հականիշն է և կայանում է նրանում, որ առանց սեփական եզրահանգումն ունենալու, ընդունում ենք մեր հասցեին հնչող քննադատությունները՝ առանց հաշվի առնելու, թե ովքեր են քննադատները ու որքանո՞վ է հնչած քննադատությունն արդարացի ու իրոք ձեր քայլերի արդյունքին վերաբերում:

6. Մաքսիմալիզմ

Այս որակը խոսում է բոլոր ոլորտներում բացարձակ ձեռքբերումներ ունենալու ձգտումի մասին: Կա մի ճշմարտացի թեզիս, որի հետ դժվար թե վիճողներ գտնվեն. բարձր չափանիշներ սահմանելը լավ բան է: Սակայն պահանջկոտությունը դառնում է անտեղի, երբ ձեր չափորոշիչները այնքան բարձր են, որ անգամ դուք չեք կարողանում դրանք բավարարել: Բավականին անմիտ բան է ձգտել 100-տոկոսանոց իդեալական արդյունքի ու վերջում ստանալ 0-ական վերջնարդյունք:

7. Հիվանդագին համեմատություն

Համեմատությունն ու կոնտրաստների որոնումը տարբերությունների ընկալման լավ միջոց է, բայց մարդիկ հաճախ տառապում են նրանից, որ անում են միայն այնպիսի համեմատություններ, որոնց արդյունքները իրենց օգտին չեն խոսում, կամ էլ երբ կուրորեն հավատում են շրջապատի բացասական գնահատականներին:

8. «Իսկ ի՞նչ, եթե…»

Նման մտքերով տարվելը բերում է անդադար տագնապայնության: Ձեզ սկսում են անհանգստացնել այնպիսի բաներ, որոնք անգամ գոյություն էլ չունեն, կամ դրանց հավանականությունը անսահման մոտ է 0-ին: Օրինակ՝ առողջության ու բարեկեցության նկատմամբ տագնապի հիմնավորումը բերում է անիմաստ իրարանցման ու նվազեցնում է ձեր պոտենցիալը, որը դուք կարող էիք օգտագործել՝ իրական մարտահրավերներին դիմակայելու համար:

9. «Դու պարտավո՛ր ես…»

Պարտավոր ես, պետք է… թվում է, թե սովորական առօրեական բառեր են, բայց միայն ոչ այն ժամանակ, երբ այն օգտագործվում է քեզ հրամայելիս ու կարգադրելիս, և ենթակա չէ քննարկման: Այդ ժամանակ անգամ ամենաանմեղ բառը վեր է ածվում ցուցում տվող «մատի», որը պահանջոււմ է. «Չհամարձակվես շեղվել նախանշված ուղուց, անգամ միլիմետրով, հակառակ դեպքում կփոշմանես: Դու կլինես մեղավոր ու կամաչես դրա համար»: Մարդիկ, ովքեր հաճախ են սեփական անձի հանդեպ կիրառում «պարտավոր ես» բառը, իրենց իսկ ձեռքերով բանտի պատեր են կառուցում իրենց շուրջ: Նրանք այնքան կենտրոնացած են այն բանի վրա, թե ինչ պետք է անեն, կամ ինչ պետք է անեին անցյալում, որ ժամանակ չեն ունենում մտորել, թե ինչ կարելի է անել ներկայում ու ապագայում:

10.  «Այո, բայց…»

Մարդ, ով հաճախ է օգտագործում այս տիպի արտահայտություններ, միշտ ու ամեն ինչում գտնում է բացասական կողմեր, որոնք գերակայում են դրական կողմերի հանդեպ և միևնույն ժամանակ, նման մարդը կարող է իրոք ֆանտաստիկ արդարացումներ մոգոնել ցանկացած բացասական երևույթների մասին: Նման մարդիկ հաճախ փակում են ոչ միայն իրենց շրջապատող մարդկանց ճանապարհը, այլև հենց իրենց առաջընթացին են խոչընդոտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել