ArmnewsTV.am-ը գրում է.
Մանկավարժականի նվագախումբը խորհրդակցում է, երգացանկը թերթում` ինչ մարշ նվագել, երբ նախագահը մոտենա: Ընտրությունը կանգ առավ ոգեշնչող հայտնի հնչյունների վրա: Երգահան-դասախոսը փողային նվագախմբին նկատողություն չունի: Միայն լսում է ու աշխատանքի արդյունքը վայելում: «Ցերեկային հրավառությունը» մի պահ փոքրիկ դադար վերցրեց` հորիզոնում ԿԳ նախարարը երևաց: Նկարվե՞նք, պարոն Աշոտյան` ուսանողուհու համարձակ առաջարկից հետո հերթի վերջը չի երևում: 60 ֆոտո 60 վայրկյանում: Ի վերջո ԿԳ նախարարը շոգին չդիմացավ` ուսանողները գոնե խմբով գան, ոչ թե մեկ-մեկ:
Հետո` մեծ փորձ: Առաջին կարգի նվագախումբը նվագեց, բոլորը շարք կանգնեցին: Պարում են բոլորը: Րոպեներ անց փորձ չկա: Համույթն ամբողջ կազմով ՀՀ Նախագահին է ողջունում: Պարողների մեջ օրվա հերոսները չկան: Լավագույն քսանյակը հանդիսավոր պահին է սպասում:
Նախագահը եկել է, որ գերազանցիկներին կարմիր դիպլոմներն անձամբ հանձնի: Ամենավերջինն իր վկայականը ստանալու համար Անահիտ Մկրտչյանը մոտեցավ ու չդիամացավ` խոսք ունի ասելու: Մոտավորապես պետք է ասեր` ինքը դեռ մեկ տարվա մանկավարժ էլ չէ... Ապագա մանկավարժի ձայնը պետք է բարձր հնչի` Նախագահի օգնությամբ:
Սերժ Սարգսյանի խոսքում հիշեցում էլ կա, խորհուրդ էլ: Դիպլոմ ստանալը դեռ չի նշանակում, որ մանկավարժ են: Գլխավոր փուլերն առջևում են: Ի՞նչ է պետք հիշել ու հաշվի առնել դասարան մտնելիս: Նախագահի գլխավոր պատվիրանը գերազանցիկներից մեկը նույնիսկ գրի առավ:
Հենց այստեղ էլ Նախագահ Սարգսյանը հրապարակեց կրթական ոլորտի գլխավոր նորությունը` նոր ուսումնական տարին կսկսվի նոր, խոշոր ու ծախսատար ծրագրով: Սերժ Սարգսյանի ասածից հետո դահլիճում անահանգիստ շարժումներ նկատվեցին, բայց նախագահը փակագծերը չբացեց` վերջին շտրիխներն ավարտեն, պայմանավորվածությունը վերջնական տեսքի բերեն` կհրապարակեն: Մինչև այդ Մանակվարժականի ռեկտորն էլ անակնկալ ունի: Աբովյանի անունը կրող բուհից Խաչատուր Աբովյանի մեդալ Նախագահի 60-ամյակին: Գերատեսչական մեդալներից սա ամենահինն է` 70 տարեկան:
Այստեղ էլ գերազանցիկները հերթ կանգնեցին` լուսանկար ՀՀ Նախագահի հետ, երկու ամիս շունչ կառնեն ու դեպի դպրոց:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



