Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Mercedes Benz G55 մակնիշի 91 CM 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան-Իսակով նորակառույց պողոտայի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/19576/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



