Emedia.am-ը գրում է.

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ` Թուրքիայում, Իրանում և Ադրբեջանում:

Ինչպես հայտնում են ՍՊԾ գործակալությունից, երկրաշարժերից 2-ը` 3 և 4 բալ ուժգնությամբ, գրանցվել են Վանում, մեկն էլ` 3 բալ ուժգնությամբ, Իրանի Ահար քաղաքի տարածքում: Հունիսի 27-ին 3 բալ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Հորասան քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևելք: Հունիսի 29-ին Ադրբեջանի հյուսիսում գրանցվել է 6-7 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն, որի էպիկենտրոնը գտնվում էր Զաքաթալա քաղաքից 10 կմ դեպի հարավ: Երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղաբնակների մոտ, նաև հարակից գյուղերում, որտեղ մի շարք տների պատերին եղած ճաքերը զգալիորեն մեծացել են, զոհեր և ավերածություններ չկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել