1. Առնետները լի են կարեկցանքով

Չիկագոյի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ առնետները կարող են հրաժարվել համեղ կերից դժվարին կացության մեջ հայտնված մեկ այլ առնետի օգնելու համար: Առնետները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի սովորեն, թե ինչպես օգնել իրենց ընկերներին:
2. Որոշ առնետներ շատ պուպուշ են

Միայն մի հայացք գցեք այս առնետի վրա, և առնետների մասին ունեցած Ձեր պատկերացումները հիմնովին կփոխվեն: Ո՞վ ասաց, որ բոլոր առնետները գարշելի արարածներ են: Որոշ առնետներ շատ էլ պուպուշ են:
3. Առնետները շատ խելացի են

Հետազոտությունները ցույց են տվել, որ առնետները չափազանց խելացի են: Երբ այս կամ այն գիտափորձի շրջանակներում նրանց ինչ-որ առաջադրանք է տրվում, նրանք ճարպկորեն կարողանում են այնպիսի բարդություններ շրջանցել առաջադրանքի կատարման ճանապարհին, որ մարդ պարզապես ապշում է:
4. Առնետները ծիծաղում են

Առնետներն այնքան հաճախ չեն ծիծաղում, որքան մարդիկ. նրանք մեզ պես ցանցառ չեն: Այնուամենայնիվ, նրանք չափից ավելի լուրջ էլ չեն: Առնետները ծիծաղում են այլ առնետների հետ խաղալիս և անգամ լիաթոք հռհռում են, երբ նրանց խուտուտ են տալիս:
5. Առնետները գերբնական կարողություններ ունեն

Առնետները չափազանց սրատես են: Նրանք կարող են մի աչքով մի կողմ նայել, իսկ մյուս աչքով՝ բոլորովին այլ կողմ, և սա բնավ էլ չի նշանակում, որ նրանք շեղակն են: Դա պարզապես նրանց տեսողական համակարգի առանձնահատկությունն է:
6. Առնետները շատ մաքրասեր են

Առնետները կեղտոտ ու գարշելի կնդանիներ չեն: Նրանք նույնքան ժամանակ են ծախսում իրենք իրենց մաքրելու վրա, որքան կատուները: Կեղտոտ ձեղնահարկերի, գարշահոտ ստորգետնյա անցումների առնետները կարող են մանրէների տարածման աղբյուր հանդիսանալ, սակայն դա դեռ չի նշանակում, որ առնետները կեղտոտ կենդանիներ են. չէ որ ցանկացած այլ կենդանի կամ անգամ մարդ նման պայմաններում բնակվելու դեպքում կվերածվեր գարշահոտ արարածի: Գիտափորձերի համար լաբորատոր պայմաններում պահվող առնետներ չափազանց մաքուր են:
7. Առնետները մեծ հաջողությամբ ճարպիկ հնարքներ են յուրացնում

Առնետներին կարելի է նույնքան հեշտությամբ վարժեցնել, որքան շներին: Համապատասխան վարժեցում անցնելուց հետո նրանք կարող են արձագանքել, երբ ինչ-որ մեկը նրանց անունն է տալիս: Նրանք միշտ մեծ ոգևորությամբ են նոր բաներ սովորում:
8. Որոշ առնետներ շատ ոճային են

Այս մեկը հատկապես մեծ ուշադրություն է գրավում իր յուրօրինակ ոճով:
9. Առնետները շատ շփվող ու հոգատար են

Առնետները շատ մեծ հոգատարությամբ են վերաբերվում իրար և հեշտությամբ մտերմանում են այլ առնետների հետ:



