Զարմանալի դեմքեր կան էս մեր դերասանների մեջ: Էն որ մի բան լինում ա, մեկ էլ բարձր պաթոսով աղիողորմ ստատուսներ են գրում, թե ինչ հայրենասեր են իրենք ու ինչ անարդար վարվեց իրենց հետ այն պետությունը, որը իրենք այդքան սիրում են: Ու հենց կարդում ես նման նախաբանով ինչ-որ ստատուս. գրեթե վստահորեն կարող ես սպասել, որ ստատուսը անպայմանորեն ավարտվելու է դեմարշով. «Հա՞, սե՞նց եք անում, ուրեմն ես արտագաղթելու եմ/քաղաքացիությունից հրաժարվելու եմ»:
Հիմա էլ Սեպուհ Ապիկյանի հերթը հասավ: Աղիողորմ ստատուս ա գրել, որ իրեն՝ մեծ հայրենասերին, այնպիսի անմարդկային վերաբերմունքի են արժանացրել ՃՈ-ում, որ հիմա նա հրաժարվելու է քաղաքացիությունից: Դերասանի հիմնական փաստարկը այն է, որ ավտովթար է արել, որի ժամանակ ամենից շատը ինքն էլ տուժել՝ թե՛ ֆինանսապես, թե՛ առողջապես, բայց ՃՈ-ն, չնայած, որ բողոքողներ չկան, իրեն, միևնույնն է, 200.000 դրամով տուգանում է...
Այ քո ցավը տանեմ, այ Սեպուհ ջան... ախր նման դեպքերում ոչ թե ինչ-որ անվանական մոտեցումով ու բանակցային սկզբունքներով են մոտենում, այլ կոնկրետ օրենքով ու փաստերով: Եթե քեզ են մեղավոր ճանաչել այդ վթարի մեջ, ապա հանուն ինչի՞ քո համար պետք է բացառություն անեն ու էդ հոդվածով նախատեսված տուգանքը չգանձեն: Ես որ չեմ կարողանում հասկանալ էդ տրամաբանությունը: Ասենք եթե համաձայն չլիներ, որ մեղավորությունն իրենն է, համաձայն չլիներ իրեն վերագրվող հոդվածի հետ, ասեի հա, մարդը պնդում ա, որ ինքը անմեղ ա ու իրա գլխին սարքում են: Բայց չէ, պետք է անպայման մութ ու ցուրտ տարիները, մարմնական վնասվածքներն ու արված ծախսերը հիշել, վերջում էլ քաղաքացիությունով շանտաժ անել...