1in.am-ը գրում է.
Բրիտանական խորհրդարանական կոմիտեի անդամները կանացի սեռական օրգանները վնասելու խնդիրը հաղթահարելու իշխանությունների անկարողությունն անվանել են «ազգային սկանդալ» և կոչ են արել մշակել գործողությունների ազգային ծրագիր՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Խորհրդարանականները հայտարարել են, որ տուժած աղջիկները պետք է պաշտպանված լինեն դատական կանոնակարգերով, իսկ նրանք, ովքեր ռիսկի գոտում են, պարբերաբար բուժզննում անցնեն՝ թույլ չտալու համար երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունք:
Չնայած կանանց թլպատումն արգելող օրենքը Բրիտանիայում գործում է 1985 թվականից՝ միայն մեկ անգամ է այդպիսի գործը դատարան հասել:
Միաժամանակ, ըստ գնահատականների՝ մոտ 65 հազար աղջիկ ամբողջ երկրում վտանգի տակ է:
Այդպիսի վնասվածքներ հասցնելու ավանդույթը պահպանվում է Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի որոշ ժողովուրդների մոտ: Այն կարող է առաջացնել արնահոսություն, շոկ, վարակ, երբեմն էլ հանգեցնել մահվան: