Life.panorama.am-ը գրում է.
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխություններ կատարել փոքր և միջին բիզնեսի համար նոր ՀԴՄ-ներ ձեռք բերելու՝ ավելի վաղ ընդունված որոշման մեջ. ՀԴՄ-ների ներդրման համար սահմանված ժամկետը երկարաձգվեց՝ այս տարվա հուլիսի 1-ի փոխարեն սահմանվելով օգոստոսի 1-ը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նիստից հետո լրագրողներին ներկայացրեց նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների մասին կառավարության նոր որոշումը, ըստ որի այս տարվա հուլիսի մեկից դրանց տեղադրումը բոլոր ոլորտներում պարտադիր է, բայց կառավարությունը որոշեց բոլոր ՓՄՁ-ների համար ժամկետային և ֆինանսական առումով արտոնություններ տրամադրել:
«30 մլն-ից ավել շրջանառություն ունեցողները 150.000 դրամով պետք է ՀԴՄ տեղադրեն օգոստոսի մեկից: Երկրորդ խումբը`10-30 մլն ունեցողները, պետք է ներդնեն մինչև հոկտեմբերի մեկը՝ մեկ մեքենայի գինը 120.000 դրամով, մինչև 10 միլիոն շրջանառություն ունեցողները ՀԴՄ պետք է ներդնեն մինչև հունվարի մեկը, նրանց համար սահմանվում է գին 80.000 դրամ»,-ներկայացրեց նա՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ շուրջ 8.000 նոր սերնդի ՀԴՄ է ներմուծված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



