1  Ֆջորլենդսի ազգային պարկ, Նոր Զելանդիա

Ֆջորլենդսը Նոր Զելանդիայի ամենախոշոր ազգային պարկն է, որն ընդհանուր առմամբ 12.500 կմ քառակուսի տարածք է զբաղեցնում: Թոլքինի «Մատանիների տիրակալը» ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմերը նկարահանվել են այս վայրում:Fjordlands National Park, South Island, New Zealand

 2  Պետրա, Հորդանան

Մինչև 7-րդ դարի արաբական նվաճողական արշավները Պետրան մոռացված քաղաք էր, և այդպես էլ շարունակվեց մնալ, մինչև որ 1812թ.-ին շվեդ հետազոտող Յոհան Բուրքհարդը վերահայտնաբերեց այս կորուսյալ քաղաքը: Այսօր Ք.ա. 1200թ.-ի հնություն ունեցող այս քաղաքը հայտնի է որպես «Վարդագույն քաղաք»՝ կառույցների վարդագունության համար:
Petra, Jordan

 3  Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Ռիոն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է: Քաղաքը յուրահատուկ է տարբեր առումներով: Այստեղ միաձուլվում են բնության հրաշագեղ գեղեցկությունն ու եռուզեռ քաղաքը: Քաղաքը հարուստ է անկրկնելի գեղեցկություն ունեցող տեսարաններով, որոնցից երբեք չես ձանձրանա:
Rio de Janeiro, BrazilRio de Janeiro, Brazil

 4  Տոռռես դել Պայնե ազգային պարկ, Պատագոնիա, Չիլի

Տոռռես դել Պայնե ազգային զբոսայգում է գտնվում ամենագեղեցիկ լեռնային բնապատկերների տեսարանները, որ կարելի է գտնել մեր մոլորակի վրա: Այն համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Ընդհանուր առմամբ պարկը 598.000 հա տարածք է զբաղեցնում: Այստեղ կարելի է ժայթքող աղբյուրներ, լճեր, յուրահատուկ ծառատեսակներով անտառներ ու գեղեցիկ լեռներ գտնել:
Torres del Paine National Park, Patagonia, ChileTorres del Paine National Park, Patagonia, Chile

 5  Տոսկանիա, Իտալիա

Իտալիան ամբողջությամբ չքնաղ երկիր է, սակայն Տոսկանիայի շրջանը Իտալիայի ամենայուրահատուկ, դրախտային գեղեցկություն ունեցող վայրերից մեկն է: Տոսկանիան, որի կենտրոնը Ֆլորենցիան է, հայտնի է իր չքնաղ գեղատեսիլ վայրերով, հարուստ պատմությամբ, մշակույթով ու ավանդույթներով:
Tuscany, Italy
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել