Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ցնցված է իր հանդեպ ներկայացված մեղադրանքներից ու համարում է, որ դրանք քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են հանդիսանում: Այս մասին Ֆրանսիայի նախկին նախագահը հայտարարել է TF1 և Europe1 հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ:

«Ստեղծված իրավիճակը չափազանց լուրջ է, չէ՞ որ խոսքն արդարադատության մասին է: Արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ինձ այնպիսի լույսի ներքո ներկայացվի, որը չի համապատասխանում իրականությանը: Ես երբևէ իրավական պետության ու հանրապետության սկզբունքներին հակասող գործողություններ չեմ կատարել և «խորապես ցնցված եմ» իմ հանդեպ ներկայացված մեղադրանքներից: Ֆրանսիական արդարադատությունն օգտագործում է այս ամենը քաղաքական նպատակներով»,- հայտնել է Սարկոզին:

Սարկոզին նաև քննադատել է դատական քննիչների գործողությունները, որոնք թույլ են տվել Ելիսեյան պալատը լքելուց հետո մեկ տարի շարունակ գաղտնալսել իր հեռախոսազրույցները:

Հիշեցնենք, որ Սարկոզին մեղադրվում է ծառայողական դիրքն անձնական նպատակներով օգտագործելու մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել