Կառավարությունն այսօրվա նիստին որոշում կայացրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված` 105.000 անապահով ընտանիքներին աջակցություն տրամադրել՝ ավելացնել նպաստի չափը հազար դրամով:
Մանագետները հաշվել են, որ էլեկրաէներգիայի թանկացումը հենց այսքան է նստելու մեկ ընտանիքի վրա:
Բայց այդ հազար դրամն աղքատ ընտանիքների միայն հոսանքի խնդիրը կլուծի՝ նրանց անպաշտպան թողելով այլ թանկացումների հանդիման, որոնք անխուսափելի են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համատեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել