Կինը հատուկ հիպնոտիկ սեանսներ է անցնում Բարբիի պես հիմար դառնալու համարLife.panorama.am-ը գրում է.

Կալիֆորնիայի 38-ամյա բնակչուհի շիկահեր Բենեթը դեռահաս տարիքից տարված է եղել Բարբի տիկնիկներով և ամեն ինչ արել է Բարբիի հետ արտաքին նմանություն ձեռքբերելու համար, սակայն վերջերս Բենեթի տարվածությունը Բարբիով հատել է խելամտության բոլոր սահմանները: Բանն այն է, որ կինը հատուկ հիպնոտիկ սեանսներ է անցնում տիկնիկի նման հիմար դառնալու համար:   

 
«Ես պարզապես ուզում եմ վերջնականապես վերածվել Բարբի տիկնիկի, ես ուզում եմ անուղեղ լինել, ինձ դուր չի գալիս իմ մարդ լինելը: Բնական լինելն ինձ համար ձանձրալի է, ես ուզում եմ լինել տիկնիկ»,-ասել է նախկին մոդելը: 
 
Կինը 40 000 դոլար է ծախսել իր կրծքի և դեմքի պլաստիկ վիրահատության համար, որպեսզի նմանվի Բարբիին: Չնայած նրան, որ Բենեթը գործազուրկ է` փողային խնդիրներ նա չունի, քանի որ նրա բոլոր ծախսերը հոգում են տղամարդիկ, որոնց հետ նա ծանոթանում է համացանցով: Վճարումների դիմաց «Բարբի» Բենեթը նրանց է ուղարկում իր էրոտիկ լուսանկարները:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել