«Հայաստանում կբացվի նոր գործարան»…. Այս երեք բառը կարդալուց հետո մի պահ ինձ թվաց, թե քնած եմ կամ երազ եմ տեսնում, նույնիսկ ինձ թվաց, որ սխալ եմ կարդում ու «կբացվի»-ի փոխարեն «կփակվի» պետք է կարդայի, բայց… էն էլ մի հատ ինձ թափ տվեցի ու նորից կարդացի, այոոոոոոո՜, ես քնած չեմ, սա իրականություն է. «Հայաստանում կգործարկվի հախճապակու արտադրություն` իրա գործարանով ու նոր աշխատատեղերով (ինչպես կասեն` գործարան՝ իր ա թաշախուստով»):
Ըստ իտալական «il Velino» պարբերականի` մին հատ Իտալացի առավոտ քնից հելել ա ու որոշել ա Հայաստանում գործարան բացի ու վերականգնի մի մլլոն տարվա պատմություն ունեցող հայկական խեցեգործությունը (շատ կուզենայի հավատալ, որ էդ իտալացին Անկախ ա կարդում, ու Անկախի ստատուսից իմացել ա՝ ինչ խեցեգործական թունդ երկիր ա Հայաստանը, վազել-եկել ա, բայց աչքիս, էս էդ դեպքը չի, նա դժվար հայերեն կարդար ՃՃ):
Չնայած էն հանգամանքին, որ առաջին երեք բառը կարդալուց հետո արդեն դուխավորվում ես ու նույնիսկ շարունակությունը հետաքրքիր չի, բայց շարունակությունը կարդալուց հետո պարզվում ա, որ ոչ ավել, ոչ պակաս, վարչապետը «ՀԱ»-յա ասել իտալացուն ու տենց….
Դե ինչ, ժողովուրդ, աչքներս լույս, առաջին նախադասության նման նախադասություններ, ոչ առաջինը լինի, ոչ էլ վերջինը…. Ու տենց կայֆոտ գործարաններ բացող բոլոր ֆիրմաչները թող իմանան, որ Անկախը կպած անգլերեն ա պարապում, սիմպո տղա ա ու լյուբոյ գործ ձեռից եկող ա: Մի շաբաթից անգլերեն սիվի եմ ունենալու արդեն, բռնվեք:
Կից նյութն այստեղ



