Emedia.am-ը գրում է.
Թաիլանդը հաճախ անվանում են ժպիտի երկիր, բայց մեզ միայն ժպիտը չէ, որ կանչում է անմոռանալի հանգստի: Այս երկիրը ցնցող բնություն ունի, մանր ավազով լողափեր ու բուդդայական ճարտարապետության ապշեցուցիչ հուշարձաններ:
Սիամական ծոցի լողափերի լազուր ջուրը և արևայրուք ձեզ հնարավորություն կտան
կտրվել աշխարհից և մի քանի օր երկխոսության մեջ լինել ջրի և երկնքի կապույտի հետ: Սակայն միայն այս տպավորությունները քիչ են երկրից հեռանալիս, որովհետև կնշանակի ոչինչ չիմացաք իրական Թաիլանդի մասին: Թաիլանդը դեռ կզարմացնի լեռներով, մաքուր գետերով, անանցանելի ջունգլիներով, հազվագյուտ կենդանիներով և բուսականությամբ, թայլանդական հիանալի խոհանոցով, բարձր դասվող տեղական սովորույթներով և ուրախության, անհոգության, տիեզերական խաղաղասիրության յուրահատուկ մթնոլորտով:
Այստեղ կարելի է հանգստանալ ծովափին, էքսկուրսիա կազմակերպել ջունգլիներում,
հեծնել փղերի, դայվինգով զբաղվել, ինչպես նաև վայելել հրաշալի վանքերն ու պալատները:
Թաիլանդը հիանալի վայր է նաև գնումների, կոկտելների, դիսկոտեկների համար: Չմոռանանք նաև մերսման մասին, դրանք ուղղակի կարող են երկու շունչ պարգևել Ձեզ:
Ամենահարուստ տեսարժան վայրերը Բանգկոկում են
Թայլանդը հայտնի է ոչ միայն որպես առաջնակարգ հանգիստ առաջարկող երկիր, այլ
նաև պատմամշակութային հետաքրքիր հուշարձաններով: Բանգկոկը Թաիլանդի մայրաքաղաքն է և մշակութային կենտրոնը, որը հայտնի է իր բացօթյա թանգարանով, որտեղ կան 65 հնամյա հուշարձաններ: Բանկոկը երբեմն անվանում են նաև «Արևելյան Վենետիկ», քանի որ քաղաքի տեսքը ընդհանրություններ ունի Վենետիկի հետ: Ի դեպ, նավակով հիանալի ճանաչողական էքսկուրսիա կարելի է կազմակերպել` վայելելով քաղաքի ողջ գեղեցկությունը:
Բանգկոկում է գտնվում հայտնի Զմրուխտե Բուդդայի տաճարը, ինչպես նաև թագավորական պալատը: Պետք է պարտադիր այցելել լողացող շուկան, որը Ասիայում ամենահինն է: Տուրիստներին գրավում է նաև Պա-Լա-ու ջրվեժը, որը գտնվում է անտառում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ