1in.am-ը գրում է.
Մանհեթենի արևմտյան մասում գտնվող տանը, որտեղ 1960-ականներին վարձով բնակվել է ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը, հայտնաբերվել են 149, այսպես կոչված, ացետատային ձայնասկավառակներ կուլտային երաժշտի երգերի՝ նախկինում անհայտ տարբերակներով:
Ինչպես հաղորդվում է Rolling Stone ամսագրի կայքում, ձայնագրություններն արվել են այն ժամանակ, երբ Դիլանը աշխատել է Nashville Skyline, Self Portrait ու New Morning ալբոմների վրա, որոնք թողարկվել են 1969-1970թթ.:
Հայտնաբերված ձայնասկավառակներից որոշները արդեն աճուրդի են հանվել: Ամենաթանկ ձայնասկավառակը գնահատվել է 7 հազար դոլար:
«Հին ձայնագրություններ» գրությամբ երկու տուփեր, որոնցում պահվել են Դիլանի ձայնասկավառակները, հայտնաբերել է տանտիրուհու ազգականը: Հայտնաբերելով դրանք՝ տղամարդը կապվել է հավաքորդ Ջեֆրի Գոլդի հետ: