Panorama.am-ը գրում է.
2014թ. առաջին 6 ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է ուղևորների թվի և չվերթերի ավելի քան 25 տոկոս աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է:
2014թ. հունիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 43 տոկոսով: Եթե 2013թ հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 145 339 ուղևոր, ապա 2014թ հունիսի ցուցանիշը կազմում է 208 408 ուղևոր: Այս մասին հայտնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից:
Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 42 տոկոս: 2014թ. հունիսին կատարվել է 1995 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1405 չվերթի համեմատ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



