Ամերիկացի հոգեբանները ուսումնասիրել են այն դեռահասների կյանքի ուղին, ովքեր հասակակիցների շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում: Ըստ գիտնականների՝ այդ երեխաները բաց են թողնում զարգացման կարևոր փուլերից մեկը: Բազմաթիվ ծնողներ անհանգստանում են այն դեպքերում, երբ իրենց երեխաները սոցիալական ցածր կարգավիճակ են ունենում դպրոցում:

 «Child Development» (թարգմանաբար՝ երեխայի զարգացում) ամսագրում վերջերս հրապարակված հետազոտությունը հավանաբար կմխիթարի այդ ծնողներին: Հետազոտության հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրություն են անցկացրել 13-ամյա դեռահասների շրջանում, ովքեր ընդունված կարծիքի համաձայն՝ ժամանակից շուտ են մեծանում:


Այսպես ասած վաղաժամ մեծացման գործընթացը հաճախ ուղեկցվում է պսևդոհասուն արարքներով, օրինակ՝ ժամանակից շուտ սիրային հարաբերությունների հաստատմամբ կամ դասերից հաճախակի բացակայություններով՝ հանուն այլ երեխաների հետ ժամանցիՄի խոսքով, պսևդոհասուն արարքը այնպիսի արարք է, որի միջոցով երեխան փորձում է ընդօրինակել հասուն մարդկանց պահվածքը, մինչդեռ այդ փորձերը հաճախ պսակվում են անհաջողությամբ և որակվում իբրև տհաս արարքներ:


Ինչպես պարզել են գիտնականները, միջնակարգ դպրոցում պսևդոհասուն վարքագիծ դրսևորած դեռահասները մարդկանց հետ լուրջ ու մտերմիկ հարաբերություններ հաստատելիս մեծ դժվարությունների են բախվում:  Այն երիտասարդները, ովքեր դպրոցական տարիներին մեծ ժողովրդականություն են վայելել, մոտավորապես 23 տարեկանում հաճախ տարվում են թմրամոլությամբ ու հարբեցողությամբ և տառապում են այս մոլուցքների հետ կապված խնդիրներից: Այսպիսի մարդկանց շրջանում 22 %-ով ավելի շատ են հանցավոր գործունեության մեջ ներքաշված անձինք:

Ընկնելով ժողովրդականության հետևից՝ այսպիսի երեխաները բաց են թողնում անձի զարգացման կարևոր փուլերից մեկը, մինչ նրանց հասակակիցները յուրացնում են իրար հետ հաղորդակցվելու հմտությունները և հաստատում իսկական ընկերական հարաբերություններ: Հարկ է, որ ծնողները խրախուսեն երեխաների նման վարքագիծը և չմտահոգվեն, թե ինչ կարգավիճակ ունեն իրենց երեխաները դպրոցում: Ի վերջո, դպրոցում հեղինակություն լինելը կենսական անհրաժեշտություն չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել