Կարևոր չէ, թե քանի ընկեր ունես Facebook-ում: Ընկերների մեծ քանակությունը քեզ երբեք էլ ավելի երջանիկ չի դարձնի: Ի՞նչ իմաստ կա այդքան շատ ընկերներ ունենալ, ում չես էլ վստահում: Սիրո մասին այս 8 մտքերը քեզ կօգնեն հասկանալ իրական ընկերության նշանակությունը:


Ընկերը նա է, ով քո մասին ամեն ինչ գիտի, սակայն, միևնույնն է, սիրում է քեզ: Էլբերտ Հաբբերդ

Իրական ընկերությունը չի կարող ծաղկել դատապարտության հետ մեկտեղ: Եթե վախենում ես ինչ-որ մեկին պատմել քո անցյալի հետ կապված այնպիսի բաներ, որոնք կարևոր են քեզ համար, ապա պետք է խորհես՝ արդյո՞ք նրանք իսկապես արժանի են քո կյանքի մի մասը լինել:

Ավելի լավ է ատելի լինել այն բանի համար որ կաս, քան սիրված լինել նրա համար, որ չես: Անդրե Գիդ

Իրական ընկերությունը չի կարող հիմնված լինել ստերի վրա: Մարդկանցից` քեզ սիրելու համար ճշմարտությունը թաքցնելը արտացոլվում է ինքդ քո եսի հանդեպ ունեցած թերահավատությամբ: Ինչո՞ւ ես մտածում գոհացնել այն մարդկանց, ովքեր երբեք չեն ընդունի քեզ:

Աշխարհում կան սիրո տարբեր դրսևորումներ, սակայն երբեք նույն սերը չի կրկնվում երկու անգամ: Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ

Իրական ընկերությունը չի կարող հատուկ լինել, եթե այն մեկ ուրիշի հայելային արտացոլանքն է: Նոր մարդուց հին ընկերոջը փոխարինելն ակնկալելը հիմար ջանք է, որի արդյունքը միայն հիասթափությունը կլինի:

Սերն այն է, երբ ինչ-որ մեկը ցույց է տալիս քեզ գեղեցկությունն այնպիսի բաներում, որ երբեք նախկինում չէիր նկատել… ու հիմնականում քո մեջ: Մամա Զարա

Իրական ընկերությունը չի կարող գոյատևել բացասականության մթնոլորտում: Չնայած իրական ընկերը չպետք է վախենա կոպտության աստիճան ազնիվ լինել քեզ հետ, այնուամենայնիվ, նա նաև դրական ազդեցություն պետք է ունենա, որը քեզ կոգեշնչի ավելի լավը լինել:

Սերը հանում է այն դիմակները, առանց որոնց թվում է, թե չենք կարող ապրել, ու գիտենք, որ չենք կարող ապրել դրանցում: Ջեյմս Բոլդուին

Իրական ընկերությունը չի կարող բարգավաճել առանց ամբողջական թափանցիկության: Եթե չես կարող գաղտնիքները բացահայտել առանց կշտամբանքի արժանանալու վախի, ուրեմն էլ ինչո՞ւ ես ժամանակ անցկացնում այդ մարդու հետ:

Ես ոչ միայն սիրում եմ սիրված լինել, այլև լսել, որ սիրված եմ: Ջորջ Էլիոտ

Իրական ընկերությունը չի կարող բարգավաճել առանց ոգևորիչ խոսքերի: Մարդիկ, ովքեր չեն գնահատում քեզ, արժանի չեն քեզ: Երբ հարաբերությունների երկու կեսերի մեջ անհավասարակշռություն կա, ժամանակն է ծանր խոսակցություն ունենալ:

Դեռահաս սերն ասում է. «Սիրում եմ, որովհետև քո կարիքն ունեմ»: Հասուն սերն ասում է. «Քո կարիքն ունեմ, որովհետև սիրում եմ քեզ»: Էրիք Ֆրոմ

Իրական ընկերությունը միայն քոնը չէ: Ընկերոջը որպես քո սեփական գոյության մի մասը տեսնելը առանց հաշվի առնելու այն, որ նա քեզնից զատ, նույնպես կյանք ունի, արտացոլում է քո եսակենտրոն աշխարհայացքը: Միայն այն, որ ընկերդ չցանկացավ քեզ հետ հանդիպել, չի նշանակում, թե նա քեզ չի սիրում, միգուցե նա ամբողջ օրը աշխատել է ու առանձին մնալու կարիք ունի հանգստանալու և ուժերը վերականգնելու համար:

Սիրիր բոլորին, վստահիր մի քանիսին, վատություն մի արա ոչ ոքի: Ուիլյամ Շեքսպիր

Իրական ընկերությունը չես կարող նվիրել հանդիպածդ բոլոր մարդկանց: Անկասկած, մարդկանց սիրելը հրաշալի է, սակայն հիմարություն կլինի կարծել թե բոլոր մարդկանց կհուզի, թե ինչ ես զգում: Մի վախեցիր բացվել, սակայն պաշտպանիր քեզ դավաճանությունից` քո ամենամութ ու խորը գաղտնիքները միմիայն վստահելով իրական ընկերներին ում արժե վստահել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել