Armlur.am-ը գրում է.
Օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում անցկացվելիք «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը հագեցած է մարզական, մշակութային եւ ինտելեկտուալ խաղերով։ 45 ջոկատ ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատների կազմում ուժերը կչափեն տարբեր մրցելույթներում։ «Բազե» հավաքն առանձնանում է իր սպորտային խաղերով։ Հավաքի մարզական ղեկավար Գրիգորի Ամբարյանը տեղեկացնում է, որ հավաքում ընդգրկված են 11 սպորտային ձեւեր (սեղանի թենիս, շախմատ, պարանի ձգում, բազկամարտ, հրաձգություն, լող, ֆուտբոլ, վոլեյբոլ, սպորտլանդիա, ազգային խաղեր, «Բազե բանալի»)։
Այս տարի առաջին անգամ կանցկացվի փեյնթբոլի թիմային խաղ։ Գրիգորի Ամբարյանը պատահական չի համարում, որ «Բազեում» շեշտը դրված է հենց սպորտային խաղերի վրա։ «Մարզական միջոցառումներն ավելի բուռն ոգեւորությամբ են անցնում։ Այսօր ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է, եւ բոլորը տարված են ֆուտբոլով։ Սպորտը ոգեւորող է, համախմբող, այստեղ սուբյեկտիվիզմը գրեթե բացակայում է, հաղթանակն ուժեղագույններինն է, եւ ի վերջո, սպորտը նաեւ երիտասարդության, առողջության, ֆիզիկական ամրության խորհրդանիշն է»,- ասում է «Բազե» հավաքի սպորտային ղեկավարը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ