Lragir.am-ը գրում է.
Կառավարությունն այսօրվա նիսում հերթական ֆինանսավորումը հատկացրեց Ջերմուկ քաղաքում մոծակների դեմ պայքարի համար: Այս տարվա պետբյուջեի պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանն առաջին կիսամյակում հատկացվեց 4 մլն 576.3 հազ. դրամ՝ Ջերմուկում մոծակների դեմ պայքարելու համար:
Հիշեցնենք, որ կառավարությունը վերջին տարիներին Ջերմուկում մոծակների դեմ պայքարի նպատակով պարբերաբար ֆինանսավորում է հատկացնում: Վերահսկիչ պալատը, սակայն, նախորդ տարիների ստուգումների արդյունքում պարզել էր, որ այդ հատկացումները նպատակային չեն ծախսվում, պայքարի միջոցառումները պատշաճ չեն իրականացվում:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/101270
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



