Panorama.am-ը գրում է.
Ամերիկյան Cape Ray նավի վրա Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման աշխատանքները կտևեն մի քանի շաբաթ: Ինչպես հայտնում է «Իտառ-Տասս»-ը, այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար փոխծովակալ Ջոն Կիրբիի հայտարարության մեջ:
Կիրբին հաստատել է, որ դանիական Ark Futura նավից քիմիական զենքն ամբողջությամբ բեռնվել է ամերիկյան Cape Ray նավը: Աշխատանքները տարվել են Իտալիայի Ջոյա Տաուրո նավահանգստում: Քիմիական զենքի վերաբեռնման աշխատանքները տևել են 10 ժամ և անցել են ըստ ժամանակացույցի: ՔԶԱԿ-ի փորձագետները ֆիքսել են բոլոր 78 կոնտեյներների բեռնումը` 600 տոննա վտանգավոր թունաքիմիկատներով, որոց մեծ մասը զարին տեսակի գազ էր:
«Cape Ray նավը հեռացել է իտալական Ջոյա Տաուրո նավահանգստից և ուղևորվել է Միջերկրական ծովի միջազգային ջրեր, որտեղ շուտով կսկսվեն դրանց ոչնչացման աշխատանքները»,-նշել է փոխծովակալը` ավելացնելով, որ այդ գործընթացը կտևի մի քանի շաբաթ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ