Armlur.am-ը գրում է.

Համացանցի առկայությունն ու սնկի պես աճող էլեկտրոնային լրատվամիջոցների գոյությունը տալիս է իր անցանկալի պտուղները. տեղից վեր կացողը քննադատում է լրագրողներին, տհաս գաղափարներ քարոզում ու կեղծ փարիսեցիություն դրսևորում: Գրելիքիս առիթը Armlur.am կայքի ընթերցողներից մեկի արած լուսանկարն էր այսօր Իսակովի պողոտայում: Կիսամերկ մի տիկին ի տես բոլորի լողանում էր ոռոգման ջրով: Անցորդները կանգնում, ծաղրում, զվարճանում էին այդ տեսարանով: Սակայն անթույլատրելի պահվածքով հագեցած կադրերը մոնտաժելով, մենք որոշեցինք հրապարակել լուսանկարը՝ որպես ահազանգ, առանց վիրավորանքի, անհեթեթ մեկնաբանության ու առավել ևս ծաղրանքի: Բայց հանկարծ հայտնվեցին «փիլիսոփաներ» և սկսեցին մեզ դասեր տալ, թե պետք չէ ծաղրել հիվանդ կնոջը, անթույլատրելի է նման լուսանկար հրապարակելը և այն: Այս առիթով մի քանի նկատառում. 

1. Նախ որևէ մեկը չգիտի հիվանդ է արդյոք այդ կինը թե ոչ: Ու պետք չէ հերոսանալու համար անմեղության կանխավարկածը խախտել: Վաղը կարող է նա ձեզանից պատասխանատվություն պահանջել: 

2. Եթե հոգեկան հիվանդը փողոցում է, ապա դրա մեղավորը լրագրողները չեն: Վայրահաչել պետք չէ, ահազանգել է անհրաժեշտ: Թող ՀՀ առողջապահության նախարարը քայլեր իրականացնի հիվանդներին հասարակությունից մեկուսացնելու համար: Մենք չենք մոռացել, որ այդ հիվանդներից մեկը դանակը ձեռքին ԱԺ շենք մտավ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել