Lragir.am-ը գրում է.

Յուրաքանչյուր երրորդ ամերիկացի կարծում է, որ Բարաք Օբաման Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ վատագույն նախագահն է: Այս մասին վկայում են Քուինիպիակ համալսարանի անցկացրած սոցհարցումները, գրում է Դոյչե Վելլեն:

12 հետպատերազմյան նախագահներից Օբաման, ըստ հարցվածների 33%-ի, ամենաթույլ նախագահն է: Հարցվածների 28%-ը կարծում է, որ ամենաթույլը Ջորջ Բուշ կրտսերն է, իսկ 3-րդ տեղում Ռիչարդ Նիքսոնն է, ով Սպիտակ տունը զբաղեցրել է 1969-1974 թվականներին:

Ամերիկացիների 35%-ը երկրի ամենաուժեղ նախագահն են համարում Ռոնալդ Ռեյգանին (1981-1989): Երկրորդ տեղում Բիլ Քլինթոնն է 18%-ով, իսկ Օբամային ուժեղ է համարում միայն 8%-ը:

Հարցումն անց է կացվել 1400 գրանցված ընտրողների շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել