Panorama.am-ը գրում է.

Աֆրիկյանների ակումբի շենքի տարածքը կառուցապատողին հանձնելու մասին քաղաքապետարանի համապատասխան որոշումը վիճարկող երկրորդ հայցն է ներկայացվել Վարչական դատարան: «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեի և «Ուրբանլաբ Երևան» ՀԿ-ի երկրորդ հայցը դատարանը վարույթ ընդունելու կամ մերժելու ժամանակ ունի մինչև հունիսի 8-ը: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Հիշեցնենք, որ կառավարության որոշումը, ըստ որի Աֆրիկյանների ակումբի շենքը ենթակա է տեղափոխման, Վարչական դատարանը մերժել էր վիճարկել: Քաղաքապետարանի մասով դատարանին ներկայացված երկրորդ պահանջն էլ վերադարձվել էր:

Հայցում երկու պահանջ կար՝ առ ոչինչ ճանաչել Աֆրիկյանների շենքը տեղափոխելու վերաբերյալ կառավարության համապատասխան որոշումն ու առ ոչինչ ճանաչել շենքի տարածքը կառուցապատողին հատկացնելու մասին քաղաքապետարանի համապատասխան որոշումը:

«Կառավարության որոշումը վիճարկելու մերժումը հիմնավորվել էր այն բանով, որ այդ հարցը ենթական չէ Վարչական դատարանի քննությանը»,- ասաց Ռոբերտ Ռևազյանը:

Հայցի՝ Երևանի քաղաքապետարանի որոշումն առ ոչինչ ճանաչելու մասը հետ է վերադարձվել պատճառաբանությամբ, որ ներկայացված երկու պահանջները քննության տարբեր ընթացակարգեր են պահանջում:

«Կոնկրետ այն ընթացակարգով, որով քննվել է կառավարության որոշումն առ ոչինչ ճանաչելու մասը վարույթ ընդունելու հարցը, այդ կազմով չի կարող քննվել քաղաքապետարանի որոշումը վիճարկող մասը վարույթ ընդունելու հարցը»,- մանրամասնեց փաստաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել