«Հայաստանյան էլ-ցանցերի ոլորտում, ինչպես ասում են՝ շունը տիրոջը չի ճանաչում: 10 օր անընդմեջ, օրը 4-10 ժամ անջատվում են Երևանի ծայրամասերի, հատկապես Չորրորդ և Երրորդ գյուղերի, Հաղթանակ թաղամասի լույսերը: Պատասխանատուները դժգոհ բնակիչներին առաջարկում են «գնալ, Կենտրոնում ապրել», որովհետև «մութ ու ցուրտ տարիներն» «այս կողմերում» դեռ շատ երկար են շարունակվելու, որովհետև «քաղաքում» գծերը գետնի տակով են անցնում, իսկ ծայրամասերում՝ օդով, ու հենց քամի է բարձրանում, բնակիչներն օրերով զրկվում են հոսանքից:
Եվ, այնուհանդերձ, վերջին ամիսներին վիճակը նախորդ տարիների հետ համեմատած կատաստրոֆիկ է դարձել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել